«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»,- ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ27 հունվարի 2005 - 18:44 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայում գոյություն ունի սխալ պատկերացում Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխհարաբերությունների մասին»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում: «Այս հարցում գլխավորն այն է, որ Ղարաբաղի հայերը պայքարում են հանուն անկախության: Նրանք չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացիներ եւ գտնվել նրա կազմում», - ասել է նա: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի միջնորդական առաքելությանն առնչվող հարցին` Վ. Օսկանյանը հաղորդել է, որ մեր երկիրը չի կարող համաձայնել դրան, քանի որ պաշտոնական Անկարան, լինելով Ադրբեջանի դաշնակիցը, ամենուրեք եւ ամեն ինչում սատարում է այդ երկրին: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական տարածք, իսկ «ինչ վերաբերում է «գրավյալ շրջաններին», ապա այդ հարցն իրար միջեւ պետք է կարգավորեն Ղարաբաղն ու Ադրբեջանը», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |