Շուշիում հոկտեմբերի 1-14-ը կանցկացվի ժամանակակից արվեստի փառատոն

Շուշիում հոկտեմբերի 1-14-ը կանցկացվի ժամանակակից արվեստի փառատոն

PanARMENIAN.Net - 2012 թ. հոկտեմբերի 1-14 Շուշիում կանցկացվի ժամանակակից արվեստի առաջին փառատոնը , որը կրելու է «Հող և տեխնոլոգիա» խորագիրը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են «Շուշի արթ փրոջեքթ» նախագծի լրատվական ծառայությունից, փառատոնին մասնակցելու են 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև կազմակերպվելու է տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն: Ծրագրի մեջ ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են բացօթյա պերֆորմանսները, վիդեոարթը, լենդ-արթը և այլն: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» հանրահայտ ֆիլմը, տեղի են ունենալու կլոր-սեղան-հանդիպումներ մասնակից արվեստագետների հետ: Նախագծի ավարտից հետո այն ներկայացվելու է Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---