ՄԱԿ. Ֆրիտյոֆ Նանսենի թողած ժառանգությունը շարունակում է ապրել հայերի սրտերում16 օգոստոսի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր գրասենյակը հրատարակել է Հայ դատի պաշտման Ֆրիտյոֆ Նանսենի կյանքի և գործունեության մասին պատմող հոդվածաշարի երրորդ մասը: հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Սույն հոդվածը ՄԱՓԳՀ-ի հիմնադիր` Ֆրիտյոֆ Նանսենի կյանքի մասին պատմող վեց մասից բաղկացած հոդվածաշարից երրորդն է: Որպես փախստականների գծով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, Ֆրիտյոֆ Նանսենը նպատակամղված հետապնդվում էր իր նորարարական մոտեցումների համար` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը հակամարտությունների և տեղահանումների ժամանակ: Հայաստանը դրա վառ ապացույցն էր: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, հայ ժողովուրդը շարունակում էր պայքարել անկախ պետություն ունենալու համար: Թեև Ազգերի լիգայի անդամները համաձայնլ էին ստանձնել նման առաքելություն և նախաձեռնությունն էլ գալիս էր նախագահ Վուդրո Վիլսոնից, այնուամենայնիվ այդ պարտավորվածությունները չկատարվցին: Այդ ժամանակ Հայաստանը դիմակայում էր երաշտի, մալարիայի, տուբերկուլյոզի բռնկումներին և թուրքական սահմանից եկող այլ սպառնալիքների, ինչն ավելի էր դժվարացնում անընդհատ աճող փախստականներին աջակցության ապահովումը: Փախստականների ճգնաժամը կործանար եղավ Հայաստանի համար`մոտ 1,5 միլիոն մարդկային կորուստ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիություն չունեցող փախստականներ, որոնք ապրում էին փախստականների ճամբարներում և մանկատներում: Վրդովված միջազգային հանրության անտարբերությունից Նանսենը անձամբ կազմակերպեց օգնությունը հայ ժողովրդին: Նա նպատակ ուներ մեղմել փախստականների խնդիրները զարգացման իր անձնական նախաձեռնությունների միջոցով: Այդպիսի փորձ էր Հայաստանի գյուղատնտեսությանն ու սոցիալական զարգացմանն ուղղված օգնությունը`Հայաստանում ստեղծելու ծավալուն ոռոգման համակարգ: Լինելով ականատեսը 1925 թ-ին Հայաստանում տեղի ունեցող ավերածություններին, Նանսենը հետագայում գրեց ազդեցիկ մի գիրք` «Հայաստանը և Մերձավոր Արեւելքը», ինչպես նաև`Հայ Դատը քարոզող բազմաթիվ հոդվածներ ու ելույթներ: Նանսենը հույս էր ներշնչում անհապաղ օգնության կարիք ունեցող հազարավոր հայերի: Նա ներդրեց իր ողջ եռանդն ու ջանքերը հայ ժողովրդին օգնելու գործին`հասցնելով իրեն ֆիզիկական հյուծման: 1930 թվականին նա ունեցավ սրտի կաթված: Ֆրիտյոֆ Նանսենը անձամբ կազմակերպեց ավելի քան 7000 փախստականների վերադարձը Հայաստան մինչև 1928 թվականը: Նանսենյան «ճամփորդական փաստաթղթի» ստեղծումը, որն իր անունով կոչվեց «Նանսենյան անձնագիր», զգալիորեն օգնեց հայկական Սփյուռքին: Նանսենյան անձնագրեր ստացան շուրջ 320,000 հայ: Թեև Հայաստանը չկարողացավ ստեղծել անկախ պետականություն մինչեւ 1991 թվականը, այնուամենայնիվ Նանսենը օգնեց հայ ժողովրդին նախապատրաստելու ազգը հետպատերազմյան համաշխարհային կարգին: Հայ հասարակությունը և Սփյուռքը չեն մոռացել Նանսենի ջանքերը փրկելու հազարավոր հայերի կյանքեր և գիտակցում են այն կարեւոր դերը, որ նա ունեցել է երկրի պատմության մեջ այդ օրհասական պահին: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` «Նանսենը ոչ միայն փրկեց հազարավոր հայերի կյանքեր, այլև հույս ներշնչեց նրանց ապագայի հանդեպ»: «Մարդկային էության ներսում չարը չի կարող հաղթել բարուն: Կա արդյոք ավելի մեծ առաքելություն, քան հավատը փրկելը, հավատը` մարդու նկատմամբ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև ողջ մարդկության»: Ֆրիտյոֆ Նանսենի ոգին ապրում է Երևանի և Օսլոյի միջև հաստատված առանձնահատուկ հարաբերություններում, ինչի վկայությունն է նրա անունը կրող բազմաթիվ հուշարձանների եւ հանրային վայրերի գոյությունը Հայաստանում: Ֆրիտյոֆ Նանսենի թողած ժառանգությունը շարունակում է ապրել հայերի սրտերում»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |