Բրիտանական իշխանությունները հիասթափված են Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի որոշմամբ

Բրիտանական իշխանությունները հիասթափված են Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի որոշմամբ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են կատարել իրավաբանորեն պարտադրող որոշումը Wikileals կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու մասին, լրագրողներին հաղորդել են բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչները:

«Մենք հիասթափված ենք Էկվադորի ԱԳՆ ղեկավարի հայտարարությամբ: Մեծ Բրիտանիայի օրենքների համաձայն Ասանժը սպառել է բրիտանական իշխանությունների որոշումը բողոքարկելու բոլոր հնարավորությունները, որն իրավաբանորեն պարտավորեցնում է հանձնել նրան Շվեդիային: Մենք կկատարենք այդ պարտավորությունը»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Բրիտանական իշխանությունները մտադիր են հանել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից դիվանագիտական կարգավիճակը, ինչը թույլ կտա նրանց մտնել նրա տարածք, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---