Իսրայելի իշխանությունները առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ

Իսրայելի իշխանությունները առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իսրայելի իշխանությունները շարունակում է քաննարկել Թեհրանի նկատմամբ գործողությունները, հինգշաբթի օրը լրագրողներին է հայտարարել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: «Կա 9 նախարարներից բաղկացած կաբինետ, կա անվտանգության խորհուրդ և իսրայելական կառավարությունը որոշում կկայացնի, երբ դա պահանջվի»,-ասել է նա, հաղորդում է §Ինտերֆաքսը¦:

Կիրակի օրը Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել ցույց, որի մասնակիցները կոչ են արել իսրայելական իշխանություններին ռազմական հարված չհասցնել Իրանին:

Ավելի վաղ հայտարարություններ էին տարածվել այն մասին, որ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---