Facebook-ի ղեկավարի կարողությունը բաժնետոմսերի անկման պատճառով կրճատվել է 600 մլն դոլարով

Facebook-ի ղեկավարի կարողությունը բաժնետոմսերի անկման պատճառով կրճատվել է 600 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 600 մլն դոլարով նախօրեին NASDAQ-ում վաճառքի տվյալներով ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Facebook-ի ակցիաներն օգոստոսի 16-ին NASDAQ-ում վաճառքի առաջին ժամվա ընթացքում նվազել են 7 տոկոսով` հասնելով նվազագույն կետին` 19.69 դոլար:

Bloomberg Billonaires Index վերլուծական ինդեքսի տվյալներով, Facebook-ի 28-ամյա ղեկավարի կարողությունը գնահատվում է 10,2 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---