Տեր Կորյուն քահանա Կարապետյան. Հայաստանում քարոզելու իրավունք ունի միայն Հայ Առաքելական եկեղեցին

Տեր Կորյուն քահանա Կարապետյան. Հայաստանում քարոզելու իրավունք ունի միայն Հայ Առաքելական եկեղեցին

PanARMENIAN.Net - Հայաստանում քարոզելու իրավունք ունի միայն Հայ Առաքելական եկեղեցին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: «Ես գտնում եմ, որ կրոնական փոքրամասնությունները, որոնք քարոզչություն են ծավալում, պետք է պատիժ կրեն: Դրանով նրանք խարխլում են պետության հիմքերը: Եթե մեկն աղանդավոր է, դա իր խնդիրն է, ես նրա դեմ ոչինչ չունեմ, բայց թող գործունեություն չծավալի, չտարածի իր աղանդը` քայքայելով ժողովրդին»,- ընդգծեց քահանան:

Անդրադառնալով 2011թ. ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների արձանագրմանը Հայաստանում` Տեր Կորյունը նշեց, որ զեկույցում խոսվում է հոգևոր անվտանգության մասին, որը հստակ սահմանում չունի: «Նրանք չեն հստակեցնում` արդյոք այդ հոգևոր անվտանգությունը վերաբերում է ազգային կամ պետական անվտանգությանը: Հոգևոր անվտանգությունը մի բառակապակցություն է, որն արժևորվում է արևմտյան, եվրոպական երկրների կողմից: Դա սին արտահայտություն է և բովանդակություն զուրկ»,- ասաց նա` հավելելով, որ եկեղեցին և ազգը մեկ են և միասին պետք է ձգտեն տեղ գտնել համաշխարհային համայնքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---