«Անզսպելիները 3»-ը կարող է համալրվել աստղային կանանցով

«Անզսպելիները 3»-ը կարող է համալրվել աստղային կանանցով

PanARMENIAN.Net - «Անզսպելիները 3»-ը կարող է համալրվել աստղային կանանցով: Ինչպես երեկ` օգոստոսի 17-ին, Հոլիվուդում «Անզսպելիները 2»-ի պրեմիերայի ժամանակ հայտնել է ֆիլմի ռեժիսոր Սայմոն Ուեսթը: «Ինձ դուր է գալիս այն միտքը, որ ֆիլմի հերոսները կարող են ընկերուհիներ ունենալ: Կուզենայի ֆիլմում տեսնել Անջելինա Ջոլիին, Քեմերոն Դիասին, Միլա Յովովիչին, ցուցակն անվերջ է: Դա ուղղակի հոյակապ կլիներ»,- նշել է նա, հաղորդում է E!Online-ը:

Իսկ Belfast Telegraph-ը հաղորդում է, որ Սայմոն Ուեսթը մտադիր է տղամարդկանց թվում ֆիլմի նկարահանումներին հրավիրել 81-ամյա Շոն Քոներիին: «Չգիտեմ` արդյոք առաջին 007 գործակալը կուզենա նկարահանվել, բայց ես իսկապես շատ կուզենայի ընդգրկել նրան»,- ասել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---