Մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները այսօր Երևանից կուղևորվեն Իրան

Մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները  այսօր Երևանից  կուղևորվեն Իրան

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 19.00-ին մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երևանից կուղևորվեն Իրան: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մարդասիրական օգնություն տրամադրել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---