Յուլիա Տիմոշենկոն չի կարող ինքնուրույն տեղաշարժվել` գերմանացի բժշկի եզրակացությունը

Յուլիա Տիմոշենկոն չի կարող ինքնուրույն տեղաշարժվել` գերմանացի բժշկի եզրակացությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով բուժում է ստանում Խարկովի հիվանդանոցներից մեկում, մինչև հիմա չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, ուրբաթ օրը լրագրողներին հաղորդել է գերմանացի բժիշկ Աննետ Ռեյսհաուերը, ով ժամանել է Խարկով նախկին վարչապետի վիճակը վերահսկելու համար:

«Մինչև հիմա հիվանդը չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, առանց կողմնակի օգնության»,- բժշկի խոսքերը հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Ռայսհաուերի խոսքով, հաջող բուժման համար կարևոր է, որպեսզի այն ընթանա հանգիստ վիճակում, հիվանդը պետք է խուսափի սթրեսային իրավիճակներից:

Անբավարար առողջական վիճակի պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա գտնվել դատական նիստերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---