ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՍՏԱՆԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ29 հունվարի 2005 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցի շրջանակներում Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական ծրագրերի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) ղեկավարների հետ: Երեկ Հռոմում համապատասխան համաձայնագիր են ստորագրել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը եւ ԳԶՄՀ նախագահ Լենարտ Բոգենը, ըստ որի նախատեսվում է 20 մլն դոլարի նոր ծրագիր իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Ինչպես հայտնել է Դավիթ Լոքյանը, 10 մլն դոլարը կօգտագործվի ֆերմերային տնտեսությունների վարկավորման համար, մյուս 10 միլիոնը կուղղվի գյուղատնտեսական ենթակառույցների արդիականացմանը: Ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար: Նշենք, որ նույն օրը Հռոմում տեղի է ունեցել գործարարների համաժողով Հայաստանի եւ Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում նախանշվել են Իտալիայի կողմից Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |