Հաքերները ավստրալացիների պլաստիկ քարտերից հանել են մոտ 25 մլն դոլար

Հաքերները ավստրալացիների պլաստիկ քարտերից հանել են մոտ 25 մլն դոլար

PanARMENIAN.Net - Ավստրալիայում կիբերհանցագործները գողացել են մոտ կես միլիոն պլաստիկ քարտերի համարներ: Խաբեբաները կարողացել են գողանալ մոտ 25 մլն դոլար, հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով Sydney Morning Herald-ին:

Ավստրալիայի դաշնային ոստիկանությունն արդեն համագործակցություն է սկսել այս հարցի առնչությամբ այլ երկրների օրինապահ մարմինների հետ:

Հունիսի վերջին ԱՄՆ հաղորդել էր մի քանի երկրներում 24 ենթադրյալ հաքերների ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են ինտերնետի միջոցով ֆինանսական խաբեություններ իրականացնելու մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---