Եվրահանձնաժողով. ԵՄ չի աշխատում եվրագոտու կործանման սցենարների վրա![]() 17 օգոստոսի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը կարծում է, որ եվրոյի գոյությունը վտանգված չէ, ինչի մասին վկայում են եվրագոտու բոլոր երկրների ղեկավարներին հանձնարարված խիստ պարտականությունները, որոնք տրվել են ԵՄ վերջին գագաթնաժողովի ընթացքում, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային: Բային ընդգծել է, որ գերատեսչությունը չի աշխատում ոչ եվրագոտու կործանման, ոչ արտակարգ պլանի ոչ էլ այլ սցենարի շուրջ: Ինչպես նշում է Korrespondent.net-ը, այս կերպ է արձագանքել Բային` Ֆինլյանդիայի ԱԳ նախարարի բառերը մեկնաբանելու խնդրանքին: Վերջինս նշել էր, որ եվրագոտու հնարավոր կործանման հեռանկարն այքան էլ սարսափելի չէ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |