Ալժիրի ԱԳ նախկին նախարարը դարձել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց` փոխարինելով Քոֆի Աննանին

Ալժիրի ԱԳ նախկին նախարարը դարձել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց` փոխարինելով Քոֆի Աննանին

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց է նշանակվել Ալժիրի ԱԳ նախկին նախարար Լահդար Բրահիմին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Մինչև Բրահիմին, հատուկ բանագնացի պաշտոնը զբաղեցնում էր Քոֆի Աննանը, ով որոշել է չերկարաձգել իր մանդատը, որի ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին:

Բրահիմին ալժիրյան ԱԳ նախարար է եղել 1991-1993թթ: Նա նաև աշխատել է որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և Հարավային Աֆրիկայում, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---