Բնապահպանները դեմ են Թեժսարի հանքի շահագործմանը

Բնապահպանները դեմ են  Թեժսարի հանքի շահագործմանը

PanARMENIAN.Net - «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`առաջարկելով մերժել «Ալյումինա քորփորեյշն» ընկերությանը, որը ցանկանում է շահագործել Թեժսարի նեֆիլինային սիենիտների հանքավայրը: Նախաձեռնությունն իր նամակով նաեւ նախարարի ուշադրությունն է հրավիրել մի շարք բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների կարծիքներին՝ հանքի շահագործման նախագծի ռիսկերի վերաբերյալ: «Թեժ սարը ընդգրկված է տուրիստական երթուղիների ցանկում, հարուստ է խմելու անարատ աղբյուրներով, հանդիսանում է Արարատյան դաշտավայրը ոռոգող ջրերի ջրահավաք կարեւորագույն ավազան` տարածքին կից արդեն գործող Մարմարիկ ջրամբարով: Տարածաշրջանը հարուստ է բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով, բնական անտառներով եւ համարվում է Հայաստանի առողջարանային, ինչպես նաեւ տուրիզմի զարգացման լավագույն գոտիներից մեկը: Այլ կերպ ասած` այստեղ առկա է երկարաժամկետ, եւ որ ամենակարեւորն է, անվտանգ եւ շարունակական զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություն: Հանքարդյունաբերությունը, առավել եւս անհաջող, անտրամաբանական եւ անընդունելի նախագծի հիման վրա կազմված դրա իրագործումը, ոչ միայն սպառնում է, այլեւ միանշանակորեն վերջ կդնի վերոգրյալ արժեքներին եւ հնարավորություններին»,- մասնավորապես նշված է նամակում», -ասված է նամակում :

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---