Սիրիայի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան` դառնալով երկրում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով լքել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների շարքերը:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երկրի ղեկավարությունից պաշտոնական հաստատում չի ստացվել փոխնախագահի փախուստի վերաբերյալ:

Օգոստոսի սկզբին երկրի վարչապետ Ռիյադ Հիջաբը նույնպես հայտարարել է, որ միացել է ընդդիմությանը և փախել Սիրիայից: Ներկա պահին նա գտնվում է Հորդանանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---