ՀԿԵ-ն Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր

ՀԿԵ-ն Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր: Դա 18,9%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 25 705 ուղևոր:

Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:

Միևնույն ժամանակ միայն օգոստոսի 1-ից մինչև 16-ը տեղափոխվել է 14 487 ուղևոր (աճ 35,9%-ով) և վաճառվել 10 893 տոմս (աճ 57,7%-ով):

Միջինը օգոստոսի 10-ից օրական Երևան-Բաթումի-Երևան ուղղությունով տեղափոխվում է մոտ 1000 ուղևոր:

Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի բարձրացմամբ: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---