Միշա Հայրապետյանն ինքնասպանություն չի գործել

Միշա Հայրապետյանն ինքնասպանություն չի գործել

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան տեղեկատվություն էր տարածվել, որ ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:

Սակայն քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:

Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը:

Մալխասյանը փոխանցեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել և դեռ հայտնի չէ ինքնասպանության պատճառը:

Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ այս գիշեր տեղեկություն էին տարածել այն մասին, որ իր առանձնատանը ինքնասպան է եղել գործարար Միշա Հայրապետյանը, ում ընտանիքին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---