Դավիթ Նալբանդյանն ԱՄՆ-ում հանդես կգա Winston-Salem մրցաշարում![]() 18 օգոստոսի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-28-ն արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Winston-Salem մրցաշարում, որը տեղի կունենա ԱՄՆ-ում:Մրցաշարին մասնակցելու համար Նալբանդյանը ստացել է wild card: «Մենք ուրախ ենք, որ Դավիթը կմասնակցի մեր մրցաշարին: Նալբանդյանը մտել է համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակի մեջ և տպավորիչ արդյունքներ ցուցադրել այս տարի կայացած մի քանի մրցաշարերում: Նալբանդյանի խաղին հետևելը միշտ մեծ բավականություն է»,- հայտարարել է մրցաշարի տնօրեն Բիլ Օուքսը: Թենիսիստը բաց կթողնի առաջին շրջանը, նրա մրցակիցը կդառնա Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան)- Ռոբին Հաաս (Հոլանդիա) զույգի հաղթողը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 553.125 դոլար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |