«Առավոտ». Տավուշի մարզպետի եղբորը տուգանել են![]() 18 օգոստոսի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի աշխատասենյակում օգոստոսի 14-ին կայացել է վարչական վարույթի նիստ, որի ընթացքում նշվել է, որ քաղաքային շուկայի առջեւի մայթին, հետիոտների անցման տեղում առեւտուր կազմակերպելն անթույլատրելի է: Չնայած շուկայի տնօրինությունը նիստի մասին քաղաքապետարանի կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր, սակայն դրան չէր մասնակցում: Այդ մասին գրում է «Առավոտը»: «Իջեւանի քաղաքապետը որոշել է ոչ սահմանված վայրում առեւտուր կատարելու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով Իջեւանի շուկայի տնօրինությանը տուգանել 30 հազար դրամի չափով: Քաղաքապետն ասել է, որ մոտ 10 անգամ իրենք զգուշացրել են շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին, որ նշված տեղում, մայթի վրա առեւտուր չկազմակերպեն: Քաղաքապետի վկայությամբ` շուկայի առջեւի մայթին առեւտուրն արգելելու համար իրենք բազմիցս դիմել են Իջեւանի ոստիկանություն: Մինչդեռ Իջևանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը նույնպես դեմ է, որ Իջեւանի կենցաղի տան հարեւանությամբ գյուղատնտեսական մթերքների բացօթյա առեւտուր կատարվի, Գ. Օհանյանը դա համարում է հակասանիտարական: Հիշեցնենք, որ շուկայի տարածքում ապօրինի կառուցապատման համար Իջեւանի քաքաքապետարանը շուկայի տնօրինությանը տուգանել է 200 հազար դրամի չափով: Իջեւանի շուկայի 3 փայատերերից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եղբայր Աշոտ Ղուլարյանն է»,- գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |