NASDAQ ֆոնդային բորսայում Apple-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ հատել է 600 մլրդ դոլարի սահմանագիծը

NASDAQ ֆոնդային բորսայում Apple-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ հատել է 600 մլրդ դոլարի սահմանագիծը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան NASDAQ ֆոնդային բորսայում առաջին ագամ հատել է 600 մլրդ դոլար սահմանագիծը:

Ինչպես նշում են բորսային վերլուծաբանները, ընկերության բաժնետոմսերի աճը կապված է այն լուրերի հետ, որ իբր սկսվել է ավելի փոքր էկրանով IPad պլանշետային համակարգիչների արտադրությունը և դրանք վաճառքի դուրս կգան սեպտեմբերին:

Ընկերության արժեթղթերը բորսայի փակումից մեկ ժամ առաջ աճել են 1,6 տոկսով` մինչև 646,72 դոլար: Արդյունքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 601 մլրդ դոլար:

Սպասվում է, որ 2015-ին ԱՄՆ-ում պլանշետային համակարգիչների վաճառքը կգերազանցի անհատական համակարգիչների վաճառքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---