Աֆղանստանի խաղաղապահները հրաման են ստացել ՆԱՏՕ-ի հրամանատարությունից միշտ զենք կրել

Աֆղանստանի խաղաղապահները հրաման են ստացել ՆԱՏՕ-ի հրամանատարությունից միշտ զենք կրել

PanARMENIAN.Net - Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի զինծառայողները հրաման են ստացել ՆԱՏՕ-ի հրամանատարությունից միշտ կրել միայն լիցքավորված և մարտին պատրաստ զենք, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Հրամանը ստացվել է ՆԱՏՕ-ի և ISAF-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենից այն բանից հետո, երբ ուրբաթ օրը աֆղանցի զինվորականները երկու անգամ հարձակվել են ամերիկյան զինծառայողների վրա: Այդ հարձակումների արդյունքում մահացել են երկու ամերիկյան զինծառայողներ, ևս երկուսը վիրավորվել են:

Հրամանի համաձայն, զենքը պետք է միշտ լիցքավորված լինի և պատրաստ մարտի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---