Սամվել Գևորգյան. Բարդ էր ոսկե մեդալ կորցնելը, բայց Օլիմպիական ցանկացած մեդալ պատվաբեր է![]() 18 օգոստոսի 2012 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք մինչև Օլիմպիական խաղերին էլ համոզված էին, որ մեդալներով են վերադառնալու: «Մեր թիմն իսկապես շատ պատրաստված և ուժեղ է: Ճիշտն ասած, մենք ոսկե մեդալներ էինք սպասում, սակայն ինչ-որ բան չհերիքեց ու հիմա աշխատելու ենք այն բոլոր սխալների վրա, որոնք թույլ ենք տվել: Գիտեք, բարդ էր մեզ համար ոսկե մեդալ բաց թողնելը, սակայն Օլիմպիական թե արծաթե և թե բրոնզե մեդալները ևս մեծ պատիվ են»,- ասաց Գևորգյանը: Նշենք, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտից արծաթե մեդալի էր արժանացել Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Սամվել Գևորգյանը նշեց, որ նոյեմբերին կկայանա Հայաստանի առաջնությունը, որից էլ կձավորվի հավաքականը: «Մեր Ռոման Ամոյանը և Յուրի Պատրիկեևը շարունակում են մարզվել, ու նրանք էլ կմասնակցեն առաջնությանը: Միգուցե Յուրան մի որոշ ժամանակ կհանգստանա, բայց նորից կվերադառնա ու կպատրաստվի արդեն հաջորդ Օլիմպիադային»,- շարունակեց մարզիչը: Տարվա վերջին ըմբիշները կմասնակցեն նաև Եվրոպայի թիմային առաջնությանը, ու արդեն մյուս տարվա սկզբին արդեն ելույթ կունենան Եվրոպայի առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |