Արսեն Ջուլֆալակյան. Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև![]() 18 օգոստոսի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - «Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ իրականում Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև: Իսկապես, շատ ուրախ եմ, որ կարողացել եմ արծաթե մեդալակիր դառնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանը ասաց, որ իր նպատակն է եղել անպայման մեդալ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում և դրա համար այս ողջ ընթացքում տքնաջան աշխատել է: «Ես գեղեցիկ մենամարտեր անցկացրի, մինչև եզրափակիչ իմ մրցակիցներին ոչ մի միավոր չեմ տվել ու նրանց բոլորին էլ հաղթել եմ երկու մրցափուլերում: Սակայն եզրափակիչում չկարողացա մարտն ավարտել իմ օգտին ու պարտվեցի»,- ավելացրեց մարզիկը: Մի քանի շաբաթ հանգստանալուց հետո նա կվերսկսի մարզումները և կնախապատրաստվի արդեն մյուս առաջնություններին ու միջազգային մրցաշարերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |