Իրանի միջուկային ծրագիրն ավելի վտանգավոր չէ շատ այլ միջազգային խնդիրներից, հայտարարել է Սերգեյ Լավրովը

Իրանի միջուկային ծրագիրն ավելի վտանգավոր չէ շատ այլ միջազգային խնդիրներից, հայտարարել է Սերգեյ Լավրովը

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագիրն ավելի վտանգավոր չէ այլ միջազգային խնդիրներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Տարաձայնությունները, որոնք առկա են «վեցնյակի» և Իրանի միջև, շատ լուրջ են, բայց ես չէի ասի, որ դրանք ավելի լուրջ չեն, քան պաղեստինաիսրայելական և արաբաիսրայելական կարգավորումներում առկա տարաձայնությունները, ավելի լուրջ չեն, քան Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու հետ կապված խնդիրները»,- ասել է նա «Սկայ Նյուզ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ոչ մի պատճառ չի տեսնում հենց իրանական միջուկային խնդիրը միակը դարձնելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---