Լևոն Գալստյան. Թեժ սարի հանքավայրում ոչ մի մասնագիտացված փորձաքննություն չի իրականացվել![]() 18 օգոստոսի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թեժ սարի հանքավայրում ոչ մի մասնագիտացված փորձաքննություն չի իրականացվել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ Լևոն Գալստյանը: «Նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագիծը, որն առաջադրել է ոմն «Ալյումինա քորփորեյշն» ՍՊԸ-ն, չունի շրջակա միջավայրի վրա հանքավայրի շահագործման ազդեցության հիմնավորված եզրակացություն: Հանքավայրում ոչ մի մասնագիտացված փորձագիտական ուսումնասիրություն չի իրականացվել, հայտնի չէ, թե ինչպիսի հետևանքներ կունենա հանքավայրի շահագործումը»,- նշեց նա: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամը բացատրեց, որ Թեժ սարի հանքավայրի շահագործման դեպքում տարեկան շուրջ 200 մլն խոր. մ լծակույտ կառաջանա, որը 96հա տարածք կզբաղեցնի: «Ներկայացված նախագծում այս մասին խոսք անգամ չկա, ընկերությունը չի ներկայացնում հանքավայրի շահագործման բացասական կողմերը, հետևանքներն ու շրջակա միջավայրին հասցվելիք վնասը: Թեժ սարը շրջապատող անտառներում մեծ քանակությամբ կենդանական և բուսական աշխարհ կա, որն առաջինն է վտանգվելու շահագործման դեպքում»,- շեշտեց Գալստյանը` հավելելով, որ նշված տարածքն ընդգրկված է տուրիստական երթուղիների ցանկում, և հանքավայրի շահագործման դեպքում այն կարող է դուրս մնալ այդ ցանկից: Թեժ սարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է Մեղրաձոր և Արտավազդ գյուղերի միջնամասում, Թեժ սարի արևելյան ու հարավային լանջերին: Հանքավայրի ընդհանուր տարածքը 125հա, այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Հանքավայրի մոտակա բոլոր ձորակներն ու հարթությունները օգտագործվելու են ջարդիչ-տեսակավորող կայանքի, մակաբացման, բերվածքային ապարների ու պոչամբարների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |