Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան առիթով![]() 18 օգոստոսի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ: Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և եթովպացի քրիստոնյաներին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգևոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում և մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում: Եթովպիայի Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն և բարեպաշտությանը: ... Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»: Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |