Երևանի Արաբկիր համայնքում «Յունիբանկի» նոր մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը

Երևանի  Արաբկիր համայնքում «Յունիբանկի» նոր մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր համայնքում «Յունիբանկի» նոր մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: «Քոչար» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:30-ից մինչև 17:00-ը:

«Քոչար» մասնաճյուղը համահունչ է «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցի ձևավորման նոր չափանիշներին և որակյալ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

Մատուցվող ծառայությունների ցանկն ընդգրկում է ավանդների ներգրավում, սպառողական վարկեր, ՓՄՁ վարկավորում, ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգով դրամական փոխանցումներ, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, տարադրամի փոխանակում, կոմունալ վճարների ընդունում և այլն:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում «Յունիբանկը» մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունները հասանելի դարձնելուն` ապահովելով արագ ու հարմար սպասարկում հաճախորդի բնակավայրին մոտ: Մասնաճյուղային ցանցի զարգացմամբ «Յունիբանկը»Հայաստանի բանկային սեկտորում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 21 մասնաճյուղ Երևանում, 21` մարզերում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է «Յունիբանկ» բանկի ներկայացուցչություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---