Ուկրաինայի Լվովյան շրջանի նահանգապետը պարգևատրվել է պատվոգրով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար![]() 18 օգոստոսի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Լվովի շրջանային պետական վարչակազմի նախագահ Միխայիլ Կոստյուկին Ուկրաինայի հայերի միության համաժողովի ժամանակ պարգևատրել են պատվոգրով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: Հայ-ուկրաինական հարաբերություններում զգալի ավանդի համար պատվոգիրը Միխայիլ Կոստյուկին հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Օգոստոսի 17-ին Լվովում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի համաժողովը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, նիստին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը, շրջանային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ուկրաինում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և այլ պատվավոր հյուրեր: Ինչպես հայտնել է համաժողովի մասնակիցներին Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը, առաջիկայում ՈՒՀՄ-ն պլանավորում է հայազգի տարբեր պատգամավորների հրավիրել ընդհանուր ժողովի, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հայկական սփյուռքի համախմբման հարցերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |