Աֆղանստանի նախագահը կոչ է արել թալիբներին խոստոսվանել Ռամադանի ընթացքում իրականացրած ահաբեկչությունները![]() 19 օգոստոսի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը կիրակի օրը, առավոտյան նամազից հետո կոչ է արել թալիբներին մեղա գալ ժողովրդի առջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կարզայը, լրագրողների առաջ հանդես գալով Արգ ամրոցում, Բարձրայալի թշնամիներ և ուրացողներ է կոչել բոլոր նրանց, ովքեր Ռամադանի ընթացքում ահաբեկչություններ և պայթյուններ են իրականացրել: «Այս տարի ժողովրդի թշնամիները ժողովրդի դեմ հանցագործություններ են իրականացրել սրբազան ամիս Ռամադանի ժամանակ: Նրանք ահաբեկչություններ են իրականացրել մզկիթներում, սպանել են մահմեդականների զավակների… Անկասկած, նրանք Բարձրյալի թշնամիներն են»,-ասել է Կարզայը` դիմելով «Թալիբան» շարժման առաջնորդներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |