ՌԴ Մուֆտիների խորհուրդն առաջարկել է Մոսկվայի յուրաքանչյուր շրջանում կառուցել մեկական մզկիթ

PanARMENIAN.Net - ՌԴ Մուֆտիների խորհուրդն առաջարկել է Մոսկվայի յուրաքանչյուր շրջանում կառուցել մեկական մզկիթ: Մոսկվայում արդեն բնակվում է 2 մլն մահմեդական: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կիրակի օրը հաղորդել է Ռուսաստանի Մուֆտիների խորհուրդի նախագահ շեյխ Ռավիլ Գայնուդտին:

Նա նշել է. «Պեկինում 250 հազար մահմեդականների համար նախատեսված է 70 մզկիթ, իսկ Մոսկվայում 2 մլն համար կա ընդամենը 4-ը. սա արդեն իսկ խոսուն թիվ է»:

ՌԴ մայրաքաղաքում արդեն կա 4 մզկիթ, բացի այդ, կառուցվում է նաև մոսկովյան տաճարային մզկիթի նոր համալիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---