Հոլիվուդյան ռեժիսոր Էնթոնի Սքոթը ինքնասպան է եղել

Հոլիվուդյան ռեժիսոր Էնթոնի Սքոթը ինքնասպան է եղել

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Էնթոնի Սքոթը ինքնասպան է եղել: Նրա հայտնի ֆիլմերից են «Լավագույն հրաձիգը», «Լրտեսական խաղերը» և այլն: Նա ցած է նետվել Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող կամրջից, հաղորդում է Ռոյթերսը:

68-ամյա Սքոթի ավտոմեքենայում հայտնաբերվել է մահից առաջ թողնված գրություն, որի բովանդակության մասին չի հաղորդվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Էնթոնի Սքոթն աշխատել է այնպիսի հայտնի դերասանների հետմ ինչպիսիք են Դևիդ Բոուին, Քաթրին Դենևը, Թոմ Քրուզը, Բրյուս Ուիլլիսը, Գերի Օլդմանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---