«Կրասնոդարը» ՌՖՊԼ կողմից ստացել է «Fair Play» հատուկ մրցանակ

«Կրասնոդարը» ՌՖՊԼ կողմից ստացել է «Fair Play» հատուկ մրցանակ

PanARMENIAN.Net - «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը 2011/12 խաղաշրջանի արդյունքներով ՌՖՊԼ կողմից ստացել է «Fair Play» հատուկ մրցանակ: Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Ռոստովի» հոտ հանդիպումից առաջ ակումբի ավագ Ալեքսանդր Ամիսուլաշվիլիին պատվավոր մրցանակը հանձնել է ՌՖՊԼ պատվիրակ Սալման Էսխաջիևը:

Այս մրցանակը շնորհվում է այն ակումբին, որը նվազագույն քանակությամբ խախտումներ է անում ինչպես ֆուտբոլի դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 7 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---