«Ամերիաբանկը» «Կատարյալ ավանդի» գործողության ժամկետը երկարաձգել է հոկտեմբերի 1-ը![]() 20 օգոստոսի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը` «Ամերիաբանկը» «Կատարյալ ավանդի» գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: «Կատարյալ» ավանդային ակցիայի արդյունքները վկայում են Բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին»,-ասվում է բանկի մամլ հաղորդագրությունում: Չնայած նրան, որ «Կատարյալ» ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից-օգոստոսի 15-ը, այնուհանդերձ գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ` առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման: Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում «Կատարյալ» ավանդի պայմանները մնում են անփոփոխ` հետաքրիր ու յուրօրինակ` կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12 օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին,կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից: «Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելունախորդավանդի հաշվեգրված տոկոսագումարները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |