Ջոն Լենոնի մարդասպանը կրկին դատարան է դիմել վաղաժամ ազատ արձակվելու հայցով20 օգոստոսի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեփմենը կրկին դատարան է դիմել իրեն վաղաժամ ազատ արձակելու հայցով: Ինչպես հայտնում է BBC-ն, դատարանի պատասխանը պարզ կդառնա այս շաբաթվա վերջին: Այդ մասին հայտնել է բանտի մամլո խոսնակը: Չեփմենի հայցի վերաբերյալ լսումները տեղի կունենան Ուենդի ուղղիչ հիմնարկում, որը Նյու Յորքի ամենախիստ հսկվող բանտն է, և որտեղ իր ազատազրկումն է անցկացնում մարդասպանը: Նա «Ատտիկա» բանտից այդ հիմնարկ է տեղափոխվել այս տարվա մայիսին, սակայն տեղափոխման պատճառները չեն հրապարակվել: Մարկ Դևիդ Չեփմենը նախկին «բիթլ» Ջոն Լենոնին սպանել է 1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում նրա առանձնատան մուտքի մոտ` արձակելով 5 կրակոց, որոնցից 4-ը դիպել են երաժշտի մարմնին: 25 րոպե անց Լենոնը մահացել է հիվանդանոցում: Չեփմենը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ սկսած 2000 թվականից իրավունք ունի երկու տարին մեկ դիմել վաղաժամ ազատ արձակվելու հայցով: Նա անշեղորեն օգտվում է այդ իրավունքից և ամեն անգամ մերժում է ստանում: Այս փորձն արդեն յոթերորդն է: Ջոն Լենոնի կինը` Յոկո Օնոն այն մարդկանց թվում է, ովքեր խնդրում են Նյու Յորքի պաշտոնյաներին բանտախցում պահել Չեփմենին` պնդելով, թե վախենում է իր սեփական և երկու որդիների կյանքի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |