ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

PanARMENIAN.Net - Մարտի 11-16-ը Հայաստանում սկսվում է մայիսի 25-ին կայանալիք Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրումը: Պատգամավոր կարող է ընտրվել վերջին հիմգ տարիների ընթացքում Հայաստանում բնակվող 25 տարեկանից ոչ ցածր ցանկացած քաղաքացի: Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի, խորհրդարանի 131 պատգամավորներից 75-ը ընտրվում են համամասնական կարգով կամ կուսակցական ցուցակներով եւ 56-ը` մեծամասնական կարգով կամ առանձին տարացքներով: Պատգամավորների թեկնածուների գրանցումը սկսվելու է ապրիլի 15-ից: Նախընտրական մրցարշավը կտեւի ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 23-ը: Ինչպես «Առկա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, ներկայիս ԱԺ գումարման լիազորության ժամկետն ավարտվում է մայիսի 30-ին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---