Վահրամ Տեր-Մաթևոսյան. Քիչ հավանական է, որ Թուրքիան միջամտի սիրիական հակամարտությանը![]() 20 օգոստոսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը քիչ հավանական է համարում Թուրքիայի ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը` նպատակ ունենալով աջակցել ապստամբներին: Նրա խոսքով, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիայի տարածք միայն Քրդական աշխատանքային կուսակցության գործունեությունը դադարեցնելու պատրվակով: «Չեմ կարծում, որ Սիրիայի տարածքը կարող է Թուրքիայի համար ռազմական գործողությունների հարթակ դառնալ ապստամբներին աջակցելու առումով: Եթե դա լինի, ապա միայն քրդական խնդրի համատեքստում, դրա պատրվակով»,- հայտարարել է Տեր-Մաթևոսյանը Երևանում մամլո ասուլիսում: Փորձագետը նաև նշել է, որ Թուրքիայում շատերը քննադատում են սիրիական հարցում ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի քաղաքականությունը, համարելով, որ հենց նրա սխալների պատճառով իրական է դարձել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծման հնարավորությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |