ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՔԱՅԼԵՐԹ` ԽԱՉԻ ԹԱՓՈՐ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Արարատյան թեմի մամլո ծառայությունը, վաղը թեմի երիտասարդական թեւը կազմակերպում է քայլերթ` խաչի թափոր Երեւանի կենտրոնական փողոցներով: Խաչի թափորը նվիրված է Հայ Առաքելական եկեղեցու կողմից վաղը նշվող սբ.Վարդան Զորավարի (Մամիկոնյանի) ու նրա 1036 զինակիցների տոնին, որոնք նահատակվեցին մարտի դաշտում 451թ., երբ պարսից իշխանավորները փորձում էին հայերին ստիպել հրաժարվել քրիստոնեությունից: 451թ. պատերազմին ակտիվորեն մասնակցել են հայ հոգեւորականները, որոնք օրհնել են զինվորներին հենց մարտի դաշտում: Քայլերթ` խաչի թափորը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 12.30-ին, Սբ. Զորավոր եկեղեցում մատուցվող սբ.պատարագից հետո: Այդ եկեղեցում է գտնվում սբ.Վարդանի սրբապատկերը: Մասնակիցները Զորավոր եկեղեցուց կշարժվեն դեպի Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Ճանապարհին նրանք անցորդներին թերթոններ կբաժանեն, որտեղ ներկայացված կլինի տոնի խորհուրդը:
 Ուշագրավ
---