«Հարսնաքարի» գործով միջնորդություններն արդեն ներկայացվել են![]() 20 օգոստոսի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012 թ. հունսի 17-ին տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո այսօր կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանը: Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ՊՆ մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը գիտակցության չգալով մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |