Սիրիական իշխանությունները հերքել են ԱԳՆ ղեկավարին երկրի փոխնախագահ նշանակելու մասին տեղեկատվությունը

Սիրիական իշխանությունները հերքել են ԱԳՆ ղեկավարին երկրի փոխնախագահ նշանակելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Սիրիական տեղեկատվության նախարարությունը հերքել է ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմին երկրի փոխնախագահ նշանակելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մի շարք սիոնիստական և կեղծ արաբական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Մուալեմը Twitter-ի իր էջում գրել է, որ նա նշանակվել է փոխնախագահ Ֆարուք աշ Շարաայի փոխարեն, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Սիրիայի տեղեկատվության նախարարության հայտարարությունում:

«Մուալեմը չունի իր էջը ոչ Twitter-ում, ոչ մեկ այլ վայրում»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան` լքելով Բաշար Ասադի կողմնակիցների շարքերը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---