Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառում, որ Փարիզում կրկին կարող են քննարկել Հայոց ցեղասպանության մասին օրենքը![]() 20 օգոստոսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը չի բացառում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի հերթական քննարկումը: Թուրքիա կատարած նրա աշխատանքային այցի շրջանակներում թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում Ֆաբիուսը պատասխանել է լրագրողներից մեկի հարցին այն մասին, որ Ֆրանսիայում իբր նշել են, որ նման օրինագիծ այլևս չի ներկայացվի խորհրդարանում, բայց ընտրություններից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկին հայտարարել է, որ թեման կվերադառնա օրակարգ: Լորան Ֆաբիուսը, իր հերթին, հիշեցրել է, որ նախընտրական շրջանում նման հայտարարություններ կատարել են թե Սարկոզին, թե Օլանդը, նշելով, որ այս հարցում անհրաժեշտ են մի շարք որոշումներ: «Հավատում եմ, որ կգտնվեն որոշումներ, որոնք զուրկ են զգացմունքայնությունից»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը` չհերքելով նոր օրինագծի հնարավորությունը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին: Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |