Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Սյունիքի մարզում ցորենի բերքն առատ է20 օգոստոսի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ: Այս մասին PanARMENIAN.Net ին փոխանցում են Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անձամբ է համոզվել նրանում որ բերքն առատ է: Նախարարությունից փոխանցում են նաև, որ 2011-2012 թվականների բերքաշրջանում Սյունիքի մարզն ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ և 1 լիտրը350 դրամով՝ դիզելային վառելիք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |