Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` ավելի քան 60 մարդ![]() 21 օգոստոսի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Պայթյունի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` ավելի քան 66 մարդ: Պայթյունը որոտացել է երկուշաբթի օրը Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեպ քաղաքում, հաղորդում է DHA գործակալությունը: Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի երեկոյան. Ահաբեկիչները պայթեցրել են ավտոմեքենան, որը կայանված է եղել Քարշիկայի ոստիկանական բաժանմունքի մերձակայքում գտնվող կանգառում: Պայթյունի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ստացել է ահաբեկիչներից մեկի ֆոտոռոբոտը և ակտիվ որոնումներ է իրականացնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |