Օբաման նախազգուշացնում է Սիրիա հնարավոր ներխուժման մասին Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում

Օբաման նախազգուշացնում է Սիրիա հնարավոր ներխուժման մասին Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը նախազգուշացրել է, որ Դամասկոսի կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը կարող է փոխել Վաշինգտոնի դիրքորոշումն այդ երկրի ներքին հակամարտությանը զինված միջամտությու ցուցաբերելու հարցի շուրջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի օրը չպլանավորված ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեռ հրամաններ չի տվել ներխուժման մասին:

«Մեզ համար վերջին կետը կդառնա քիմիական զենքի կիրառումը: Դա կարող է փոխել իմ հաշվարկները»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Ռոյթերսը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---