«Foreign policy». Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում կարևոր է

«Foreign policy».  Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում կարևոր է

PanARMENIAN.Net - Ամերիկյան բանակի գեներալ Մարկ Հերթլինգը, որը վերջերս էր այցելել հարավկովկասյան պետություններ, «Foreign policy » հանդեսում անդրադառնալով Աֆղանստանում անվտանգության պահպանման հիմնախնդրին, կարևորել է Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում: « Հայաստանը վերջերս ցանկություն հայտնեց զորք ուղարկել Կոսովո` մասնակցելու խաղաղարար առաքելությանը ԱՄՆ հրամանատարության ներքո: Ավելի վաղ Հունաստանի ուժերի հետ Կոսովոյում գործընկերությունն ավարտվել էր՝ Հունաստանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով», -նշում է նա: Ամերիկացի գեներալը դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանը խաղաղարարներ ունի Աֆղանստանում, համապաասխանաբար , գերմանական եւ թուրքական հրամանատարության ներքո: Ամերիկացի գեներալը լավատես է կովկասյան պետությունների հետ Վաշինգտոնի համագործակցության հեռանկարների առումով:

«Միացյալ Նահանգների մնայուն աջակցությամբ Կովկասը կմնա կայուն, հուսալի, գործընկերներով աղբյուր, որոնք տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապագայի հիմքն են»,- գրում է գեներալ Մարկ Հերթլինգը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---