Կոնվերս Բանկը հատուկ առաջարկներ է մշակել առաջին անգամ բանկային համակարգ մուտք գործած ֆիզիկական անձանց համար![]() 21 օգոստոսի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ: Փաթեթները ներառում են բանկային ամենակիրառական ծառայությունները և մշակված են առավել հեշտացնելու և համակարգված դարձնելու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները: Առաջարկը ներկայացված է ՛՛Հիմնական՛՛ և ՛՛Ընդյայնված՛՛ փաթեթների տեսքով: ՛՛Հիմնական՛՛ փաթեթն իր մեջ ներառում է խնայողական հաշիվների, վճարային քարտերի և ինտերնետ բանկային ծառայության հասանելիություն՝ առավել մատչելի սակագներով: ՛՛Ընդյայնված՛՛ փաթեթի դեպքում ՛՛Հիմնական՛՛ փաթեթի առաջարկին ավելանում են նաև հատուկ պայմաններով տրամադրվող ժամկետային ավանդները և անհատական պահատուփերը: Փաթեթային առաջարկի ստեղծման հիմքում ընկած է հաճախորդի՝ բանկային ծառայություններից օգտվելու շրջանակի անընդհատ ընդլայնումը: Այն միտված է առավել մատչելի և հարմարավետ դարձնելու հաճախորդների ֆինանսական գործարքները: Կոնվերս Բանկը վստահ է, որ փաթեթ առաջարկը հետաքրքիր և շահավետ կլինի հատկապես սփյուռքահայերի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |