Վաճառքի են դուրս եկել ձմեռային Պարալիմպիկ խաղերի խաղալիք թալիսմանները

Վաճառքի են դուրս եկել ձմեռային Պարալիմպիկ խաղերի խաղալիք թալիսմանները

PanARMENIAN.Net - Սոչիի ձմեռային Պարալիմպիկ խաղերի խաղալիք թալիսմաները` «Լուչիկ» և «Սնեժինկա», հայտնվել են մանկական խաղալիքների հիպերմարկետների ցանցում` «Սոչի 2014» մասնագիտացված բաժիններում:

Առաջիկայում նախատեսվում է իրացնել ավելի քան 100 հազար փափուկ խաղալիքներ: Պարալիմպիկ թալիսմանների արժեքն անկախ չափսից սկսվում է 999 ռուբլուց:

«Լուչիկ»-ը և «Սնեժինկա»-ը հորինված կերպարներ են, որոնք ընտրվել են որպես Պարալիմպիադայի թալիսմաններ Սոչիում խաղերի խորհրդանիշների գաղափարների համառուսական մրցույթի ընթացքում:

«Սոչի 2014» հուշանվերային արտադրանքի վաճառքի ընդհանուր ծավալը կարող է կազմել ավելի քան 500 մլն դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---