Արմեն Սանթրոսյան. Դիլիջանում մեկօրյա հանգիստն արժե 5-150 հազ. դրամ

Արմեն Սանթրոսյան. Դիլիջանում մեկօրյա հանգիստն արժե 5-150 հազ. դրամ

PanARMENIAN.Net - Դիլիջանում մեկօրյա հանգիստն արժե 5-150 հազ. դրամ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: «Ամռանը քաղաքում հանգստացողների 60-70% հայաստանցիներ են, մնացածը` Սփյուռքից և արտերկրից: Ընդ որում, օտարերկրացի զբոսաշրջիկները ժամանում են աշխարհի ամենատարբեր երկրներից` ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ճապոնիա, Չինաստան և այլն»,- նշեց նա` հավելելով, որ եթե անցյալ տարվա ամառային սեզոնին հանգստացել է շուրջ 15 հազ. մարդ, ապա այս տարի նույն ցուցանիշն արդեն գրանցվել է, մինչդեռ հանգստյան սեզոնը դեռևս չի ավարտվել:

Դիլիջանի քաղաքապետը տեղեկացրեց, որ ներկայումս քաղաքում գործում է 30 և ավելի հանգստյան տուն, ինչպես նաև նոր հանգստյան տուն է կառուցվում Պարզ լիճ տանող ճանապարհին, իսկ Հաղարծնում` հյուրանոցային համալիր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---