Շիրակի մարզում ակնաբուժական բուժզննում է անցել 262 երեխա![]() 21 օգոստոսի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» հետ համատեղ ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 21 գյուղական համայնքներում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից, ծրագրի ընթացքում օգոստոսի 12-ից 17-ը բուժզննում է անցել տեսողական խանգարում ունեցող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի 262 երեխա: «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» տրամադրած ժամանակակից սարքավորումների միջոցով կատարվել է ախտորոշում, եւ տրամադրվել համապատասխան ակնոցներ: Բժիշկների խմբի հետ Հայաստան էին ժամանել նաեւ տեխնիկական մասնագետներ, ովքեր տեղում հղկում եւ համապատասխանեցնում էին ակնոցները: Ակնաբուժական ծրագրից օգտվել են նաեւ համայնքների տարեցները: Գյուղերի ` 60-ից բարձր տարիք ունեցող 861 բնակիչ ստացել է օպտիկական ակնոց: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |