Շվեդիան Ասանժին կհանձնի ԱՄՆ-ին միայն այն դեպքում, եթե այնտեղ նրան չսպառնա մահապատիժ![]() 21 օգոստոսի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը երբեք չի հանձնի Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին, եթե նրան սպառնա մահապատիժ: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սեսիլիա Ռիդսելիուսը: «Մենք երբեք չենք հանձնի նրան, ում սպառնում է մահապատիժ: Ուստի Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու մասին հարցն ուղեկցվում է մի շարք պայմաններով, դրանցից մեկը, մասնավորապես, «ամերիկյան վարչակազմի կողմից երաշխիքներ ներկայացնելն է, որ Ասանժին հետագայում մահապատիժ չի սպառնա»,- ասել է նա: Նրա խոսքով, մինչև հիմա Վաշինգտոնն ընդհանրապես ոչ մի ջանք չի գործադրել Շվեդիայի կողմից Wikileaksի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |